Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Երկու ճանապարհ

Երկու ճանապարհ
25.01.2024 | 07:48

Նա, ով ուզում է դառնալ մեծ ու հզոր, իսկ իր շուրջը գերազանցող ուժեր են, ունի երկու ճանապարհ.

1. Հզորանալ և մրցակցել մեծ ու հզոր ուժերի հետ,

2. Մեծ ու հզորներին հավասարեցնել իրեն՝ իջեցնել իր մակարդակին ու ջախջախել։

Առաջին դեպքում չկա երաշխավորված ժամանակահատված, թե երբ կհզորանաս, որպեսզի հավասարազոր դիրքերում լինես, իսկ դա նշանակում է կորչել ժամանակի պարտադրանքի մեջ։

Երկրորդ դեպքում չկա երաշխիք, որ մեծ ու հզորի ներսում կգտնես քեզ դաշնակիցներ, ովքեր կունենան քեզ հետ նույն շահերը։

Բայց եթե նրանք կան, ովքեր այդ մեծ ու հզորին հավաարապես թշնամի են, ինչպես և դու, ապա բախտը կժպտա քեզ, եթե գտնես նրանց ազգային հոգու սիրտը տանող ճանապարհը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ